Հայաստանում ստեղծվում է անտառային պետական ծառայություն. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թրթը գրում է. «Հայաստանը միացել է գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարվելու համամարդկային միջոցառումներին եւ մթնոլորտ CO2-ի արտանետումները կրճատելու նպատակով հայտարարել հավակնոտ ծրագրի մասին:
Հայկական կողմը պարտավորվել է մինչեւ 2050 թվականն իր անտառային ծածկույթը կրկնապատկել՝ ներկայում անտառապատ համարվող մոտ 12 տոկոս տարածքը հասցնելով 25 տոկոսի: Սակայն գաղտնիք չէ, որ ներկայում հանրապետությունում առկա անտառներն էլ լուրջ մարդածին բացասական ազդեցության ներքո են:
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում եւ հարակից մի քանի օրենքների փաթեթներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով ձեւավորվում է Անտառային ծառայություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: