211652_close_icon
views-count6471 դիտում article-date 23:28 25-02-2021

Ողջունում եմ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի՝ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը․ Սիսիանի համայնքապետ

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության և ժողովրդի շահերից ելնելով:

Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել, իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը...

Опубликовано Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյան Artur Sargsyan Четверг, 25 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր