211652_close_icon
views-count9501 դիտում article-date 22:40 25-02-2021

ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին․ «Փաստինֆո»

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին։ Լուսնակարում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներն են, գրում է «Փաստինֆո»-ն։

1-ը՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան

2-ը՝  ՀՀ ՊԵԿ ՆԵրքին անվտանգության պետ Երջանիկ Հակոբյան

3-ը՝  ՀՀ ՊԵԿ ՆԱՎ պետի տեղակալ Վարդան Սարգսյան

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք՝  մասնագետների հաշվարկներով՝  Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջողվել է ապահովել առավելագույնը 10.000 մարդ։ Ես սա վարչական ռեսուրսի կիրառմամբ։

Ընդ որում բավական մեծ թիվ են կազմել նաեւ անվտանգության աշխատողները։

Հիշեցնենք, որ  168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու:

Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաեւ թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաեւ փակում են Երեւանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը:

Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել մի քաղաքացի, որը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Երեւան տոնավաճառը» փակել են, աշխատակիցներին ուղարկել են Փաշինյանի կազմակերպած ակցիային։

Նմանատիպ նյութեր