211652_close_icon
views-count2101 դիտում article-date 23:21 24-02-2021

«Ռոմայի» մարզիչը կարող է գլխավորել «Ռեալը»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարող է մոտ ժամանակներս հեռանալ ակումբից:
 
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 48-ամյա մասնագետին ցանկանում են հրավիրել «Ռեալն» ու «Բենֆիկան»: Այս ակումբները բարձր են գնահատում մարզչի աշխատանքը Իտալիայում: Ֆոնսեկայի գործակալի հետ կապ են հաստատել նաև եվրոպական մի շարք այլ թոփ-ակումբներ:
 
Պորտուգալացու ապագան «Ռոմայում» կախված է այս մրցաշրջանում թիմի արդյունքներից: Եթե ակումբը Չեմպիոնների  լիգայի ուղեգիր նվաճի, ապա Ֆոնսեկայի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավտոմատ կերկարաձգվի:
 
Հիշեցնենք, որ 2016-2019 թվականներին Ֆոնսեկան գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը»:
 

Նմանատիպ նյութեր