«Ռոմայի» մարզիչը խփած գոլից հետո զայրույթից կոտրել է իր ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն դաստակի կոտրվածք է ստացել՝ Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Ատալանտայի» հետ խաղի (3:3) ժամանակ:
Հանդիպման վերջնամասում «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը գրավել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը: Մարզիչը այնքան բուռն է նշել գոլը, որ ձեռքով հարվածել է պահեստայինների նստարանին և կոտրել դաստակը:
Արդեն հետխաղյա մամուլի ասուլիսին Դի Ֆրանչեսկոն հայտնվել է ձախ ձեռքը բինտով փաթաթած: Հիվանդանցում նրան կարճատև վիրահատության են ենթարկել, որից հետո նա վերսկսել է աշխատանքները թիմի հետ: