Հայաստանի հավաքականը կարող է գլխավորել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը. Armsport.am
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 43-ամյա արգենտինացի Սանտյագո Սոլարին կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին` միևնույն ժամանակ նշելով, որ մոտ ապագայում հայտնի կդառնա հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:
[url=https://armsport.am/2020/02/12/solari-2/]ArmSport[/url]-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում հայ և արտասահմանցի մասնագետների հետ, ու այս ցանկում Սոլարին ամենահավանական թեկնածուներից մեկն է:
Նշենք, որ Սոլարին «Ռեալը» ղեկավարել է 2018-19 թվականներին: Նրա գլխավորությամբ «արքայական» ակումբը 32 հանդիպում է անցկացրել, տարել 22 հաղթանակ, պարտվել 8-ում և 2 ոչ-ոքի արել: