211652_close_icon
views-count1399 դիտում article-date 18:39 24-02-2021

2022թ. օգոստոսին Մյունխենում կնշվի 20-րդ օլիմպիական խաղերի հոբելյանական՝ 50-րդ տարեդարձը

Նախատեսվում  է 2022թ. օգոստոսին Մյունխենում անցկացնել Եվրոպայի  համալիր երկրորդ առաջնությունը: Այն կնշանավորվի  նրանով , որ կնվիրվի  1972թ․ Մյունխենում անցկացված  20 -րդ  օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։

Սպասվում է ավելի քան  4500 մարզիկ – մարզուհինների մասնակցություն։ Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև.   աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ,  հեծանվավազք, մարմնամարզություն,ակադեմիական  թիավարություն,  ժայռամագլցում, սեղանի թենիս և տրիաթլոն։

Կազմակերպիչները  ցանկանում են  օգտագործել  գլխավորապես 1972թ․ Մյունխենի խաղերի մրցասպարեզները: Նախապատրաստական աշխատանքները  բուռն ընթացքի մեջ են: 10 հազար  կամավորականներ կօգնեն մասնակիցներին և  մարզասերներին: Մրցումների օրերին կանցկացվի մշակութային փառատոն:

Առաջին խաղերը տեղի են  ունեցել 2018թ.՝  Գլազգոյում և Բեռլինում։

Մարզասերներին հիշեցնենք, որ  մյունխենյան  մարզահանդեսում , ԽՍՀՄ պատվիրակության կազմում մեդալներ են նվաճել մեր երկրի չորս ներկայացուցիչներ: Չեմպիոնական պատվանդանին է կանգնել սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը,

փոխչեմպիոնի պատվին է արժանացել սպորտային մարմնամարզիկ Էդվարդ Միքայելյանը, բրոնզե մեդալներով են հայրենիք վերադարձել կաշվե գնդակի փառաբանված վարպետներ Արկադի Անդրեասյանը և Հովհաննես Զանազանյանը:

 

Նմանատիպ նյութեր