989 դիտում
16:27 23-02-2021
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկկողմ փոխգործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:
Դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերի խորացման համար:

Նմանատիպ նյութեր
1451 դիտում
13:32 22-01-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը
1806 դիտում
15:39 04-07-2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
850 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
559 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1285 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը