211652_close_icon
views-count2085 դիտում article-date 13:49 23-02-2021

ՌԴ ԱԻՆ հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ

Երևանից Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը: Հայտնում է ria.ru-ն:

«Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ,սալիկներ,փայտանյութ»,- հումանիտար բեռի փոխադրումից առաջ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը բաղկացած է 6 բեռնատարներից:

Նմանատիպ նյութեր