211652_close_icon
views-count6841 դիտում article-date 22:01 21-02-2021

Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. News.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։

Միքայելյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ 11։30-ին։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Նմանատիպ նյութեր