2544 դիտում
22:14 21-02-2021
Աղասի Ենոքյան. Կարեն Բեքարյանին և Արա Սաղաթելյանին ֆեյք օգտատեր Գագիկ Սողոմոնյան լինելու մեղադրանքով ձերբակալելը անհեթեթության գագաթնակետն է
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարեն Բեքարյանին եւ Արա Սաղաթելյանին ֆեյք օգտատեր Գագիկ Սողոմոնյան լինելու մեղադրանքով ձերբակալելը անհեթեթության գագաթնակետն է։ Նիկոլը անձամբ շատ լավ է ճանաչում Կարենին եւ Արիկին, ու հաստատ գիտի, որ նրանք չեն կարող կապ ունենալ հայհոյախոս ֆեյքի հետ, բայցեւ հրամայել է նրանց ձերբակալել։
Կարեն Բեքարյանը եւ Արա Սաղաթելյանը ընդդիմադիր գործիչ չեն դասական իմաստով։ Նրանք կուսակցությունների առաջնորդներ չեն, միտինգային հարթակից ելույթ չեն ունենում, անգամ կուսակցական չեն։ Ընդ որում, այս ձերբակալություններին զուգահեռ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, բայց Նիկոլի ուշադրությունը բեւեռված էր Կարենի ու Արիկի վրա։
Կարենն ու Արիկը ներկայացնում են ազատ խոսքն ու ազատ միտքը, այն, ինչ ամենից վտանգավորն է Նիկոլի համար, այն ինչ ժեխին հնարավորություն է տալիս աստիճանաբար դուրս գալ Հ1-ՊՈԱԿ-ի հիպնոսի տակից։ Կարենն ու Արիկը ունեն իրավիճակի համար իրական լուծումների առաջարկներ, բայց պետք է ամեն ինչ անել որ դրանք չհասնեն մարդկանց։
Իսկ հահոյախոս մի ֆեյքը ընդամենը պատասխան է նիկոլական բազմահազար ֆեյքերի բանակի, Նյուտոնի երրորդ օրենքի արտահայտություն ֆեյսբուքում։ Իսկ բնության օրենքների դեմ պայքարելը ոչ միայն անիմաստ է, այլեւ երբեմն վտանգավոր»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
20:48 11-04-2021
Աղասի Ենոքյան. Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն
2076 դիտում
09:05 23-02-2021
«Գագիկ Սողոմոնյանը» Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան. 168.am
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է