211652_close_icon
views-count25670 դիտում article-date 18:34 21-02-2021

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դանիելյանը հերքում է, որ ինքն արտոնյալ պայմաններ է ստեղծել քրեակատարողական հիմնարկում

2021 թվականի փետրվարի 6-ին SHAMSHYAN.com էլեկտրոնային կայքում արվել է հրապարակում, որի համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկական կենտրոնի «Դատապարտյալների հիվանդանոցի» թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դ.-ն, դատապարտյալներից մեկի հետ կասկածելի կապի մեջ է և նա դատապարտյալ Արկադի Պ.-ն է, ում համար թերապևտիկ բաժանմունքի պետը որոշակի արտոնյալ պայմաններ է ստեղծել քրեակատարողական հիմնարկում:
 
Հայտնում ենք, որ նշված հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է, այն հանդիսանում է զրպարտություն։ SHAMSHYAN.com էլեկտրոնային կայքին փոխանցվել են իրականությանը չհանդիսացող տեղեկություններ, որոնք արատավորում են Աննա Դանիելյանի պատիվը, արժանապատվությունը, բարի և գործարար համբավը։
 
Այն հանգամանքը, որ փոխանցված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը հիմնավորվել է նաև քրեական գործով ձեռք բերված տվյալներով, որոնցով ի հայտ են եկել ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն քրեական գործի հարուցումը մերժելու համար։
 
Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ։
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հրապարակման մեջ նշված հանգամանքները, ըստ էության, պարունակել են հանցափաստի հատկանիշներ և ստուգվել են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում և չեն հիմնավորել առաջանում է անհրաժեշտություն հերքել դրանք։
 
Միաժամանակ՝ խնդրում եմ սույն տեղեկատվությունը տարածած այլ զանգվածային լրատվական միջոցներին ևս տեղադրել սույն հերքման տեքստը։
 
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դանիելյան
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննություն էր սկսվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության կողմից ստացված օպերատիվ տվյալների փաստով:
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տվյալների, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկական կենտրոնի «Դատապարտյալների հիվանդանոցի» (ժողովրդին հայտնի՝ ՑԲ) թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դ.-ն, դատապարտյալներից մեկի հետ կասկածելի կապի մեջ է և նա դատապարտյալ Արկադի Պ.-ն է, ում համար թերապևտիկ բաժանմունքի պետը որոշակի արտոնյալ պայմաններ է ստեղծել քրեակատարողական հիմնարկում:
 
Օպերատիվ տվյալներով Արկադի Պ.-ն՝ հանդիսանալով հոգեբուժական բաժանմունքի հիվանդ, թերապևտիկ բաժանմունքի միջնորդությամբ, առանց համապատասխան հիվանդությունների առկայության, տևական ժամանակ ստացիոնար բուժում էր ստացել քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունքում:
 
Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ իր համար արտոնյալ պայմանները պահպանելու համար, Արկադի Պ.-ն Աննա Դ.-ի և նրա հարազատների հանգիստն ու ժամանցը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարբերաբար կազմակերպել է Տավուշի մարզի «Ապագա Ռեզորթ» և «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան գոտիներում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արկադի Պ.-ն հանցագործ աշխարհում հայտնի է «Կադո» մականվամբ:

Նշված օպերացիան իրականացվել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ։
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր