211652_close_icon
views-count60457 դիտում article-date 14:43 20-02-2021

Արտակարգ իրավիճակ Գորիսից դեպի Զանգեր ճանապարհին․ բեռնատարը ամբողջովին փակել է ճանապարհը․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիսից դեպի ժողովրդին հայտնի՝ Զանգեր տանող հատվածում բեռանատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, ամբողջովին փակել է ճանապարհը։

Երևթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատարներ Կարեն Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանները անհրաժեշտ գործողություններ են անում ճանապարհը շուտ բացելու և երթևեկությունը կարգավոելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր