211652_close_icon
views-count2335 դիտում article-date 20:17 18-02-2021

Պարսատիկը շուտով ընդգրկվելու է Օլիմպիական մարզաձևերի մեջ․ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ

Պարսատիկի ֆեդերացիայի գործունեության, նպատակների, մեր երկրում այս նոր սպորտաձևով զբաղվելու հնարավորությունների և շատ այլ հարցերի մասին ArmSport-ը զրուցել է ֆեդերացիայի նախագահ Արսեն Հովակիմյանի հետ։

-Արդեն անդամագրվածներ/մարզվողներ կա՞ն։

-Արդեն մի քանի հոգի գրանցվել են, իսկ մարզումները սկսվելու են փետրվարի 25-ից։ Դրանից հետո հավաքագրումը ևս շարունակվելու է։ Պարսատիկներն էլ կարող են վերցնել ֆեդերացիայից։

-Բոլոր դիմողներն ընդունվո՞ւմ են, թե՞ ինչ-որ նորմեր են հաշվի առնվում։

-Տարիքային սահմանափակումը 12-70+ է, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված չէ։ 12-ից ցածր տարիքի երեխաները չեն կարող դիմել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ պարսատիկը երկաթե գնդակներ է կրակում։ Այնպես որ մյուս ցանկացողները կարող են գալ-անդամագրվել։ Նշեմ, որ միջազգային մրցաշարերում 1-ին տեղը գրավող մարզիկի համար 10-20 հազար դոլար մրցանակ է սահմանվում։

-Անդամագրումը վճարովի՞ է։

-Անդամավճարն ամսական 1000 դրամ է, իսկ մարզումները՝ 12 հազար։ Այսինքն, եթե սիրողական ձևով եք ուզում մարզումներին մասնակցել, անդամագրվել պետք չէ, իսկ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ցանկության դեպքում պետք է նաև անդամագրվել։ Սա ընդունված ձև է։

-Որտե՞ղ են անցկացվելու մարզումները։

-Մարզումներն անցկացվելու են Երևանի պետական համալսարանի մարզադահլիճներում։

-Մարզումները շաբաթական քանի՞ օր են անցկացվելու, քանի՞ ժամ են տևելու։ 

-Նախնական լինելու է շաբաթական 3 օր, բայց դա կախված է պարապողներից։ Պարսատիկը շատ ազարտային սպորտ է, մարդիկ կարող է շաբաթական 4 օր մարզվելու ցանկություն հայտնեն։

-Առհասարակ, միջինում ինչքա՞ն ժամանակ է պահանջվում սկսնակից այդ սպորտում վարպետանալու համար։

-Դա անհատական է։ Կախված է մարզվողի ունակություններից։ Պարսատիկ կրակելու ժամանակ գոյություն ունի մկանային հիշողություն։ Կան նաև ստաբիլիզացիոն մկաններ, որոնք մարդկանց մոտ զարգացած չեն։ Օրինակ, եթե Ձեր ձեռքը օդում պահեք, գուցե սկսի դողալ, դա հենց ստաբիլիզացիոն մկանների թուլության պատճառով է։ Բայց այս սպորտը զարգացնում է նաև այդ մկանները։

-Պարսատիկը որտեղի՞ց է ներկրվում։

-Ներկրվում է Չինաստանից։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում բոլորն էլ Չինաստանից են ներկրում պարսատիկները, որովհետև նրանք են այդ ոլորտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր