211652_close_icon
views-count1656 դիտում article-date 13:48 18-02-2021

Մինչև համոզված լինենք, որ արդեն կայուն վիճակում ենք, չպետք է թուլացնենք տնտեսությանը տրամադրվող աջակցությունը․ Վահան Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով սպառման խնդրին, ասաց, որ, ըստ էության, մեր մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր և նշեց, որ ներկա միտումներից կարող ենք հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարևոր նախապայման է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ, իհարկե, դա շատ լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինենք տենդենցի նկատմամբ:

«Գիտենք, որ շատ տիպի սպառումներ, օրինակ՝ հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել և հիմա կուտակված պարտքերն են մարվում։ Եվ պետք է ուշադիր լինենք ու դեռևս չթուլացնենք այն աջակցությունը, որը տրամադրում ենք տնտեսությանը, մինչև համոզված լինենք, որ արդեն ստաբիլ, կայուն վիճակում ենք գտնվում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ Կառավարությունը նույնիսկ կայուն վիճակում չի դադարում տնտեսությանն աջակցել: «Իհարկե, միշտ ուշադիր ենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր