211652_close_icon
views-count2125 դիտում article-date 11:56 18-02-2021

«Ինչը մենք աչքաթող ենք անում, իրենք վերցնում են». Արա Գևորգյանը՝ «Արցախ» ստեղծագործության շուրջ ադրբեջանական հավակնությունների մասին․ NEWS.am

Օրերս համացանցում եւ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները չեն պատկանում ադրբեջանցի հեղինակ Ֆիկրետ Ամիրովին, որին ստեղծագործությունը վերագրվել էր թյուրիմացությամբ: Այնուամենայնիվ, նախարարության էջում որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա տվյալ թեմայի առնչությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը նշեց, որ ինքն էլ է այդ տեղեկությանը հանդիպել համացանցում:

«Ես՝ ինքս էլ կարդացել եմ այդ մասին, բայց նման ինֆորմացիա չեմ ստացել, սակայն կարծում եմ՝ այդ ամենը մոտ է ճշմարտությանը, որովհետեւ վերջերս «Արցախ» ստեղծագործության մասին ֆիլմ էի պատրաստել, որը թարգմանվել եւ ներկայացվել է նաեւ ադրբեջաներենով, եւ այնտեղ կան բոլոր ապացույցները, որ տվյալ ստեղծագործությունը ես եմ գրել, հեղինակային իրավունքները պահպանել եմ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում: Ի դեպ, մինչ ադրբեջանցիներն անընդհատ պնդում էին, թե Ֆիկրետ Ամիրովն է գրել «Արցախ»-ը, նույնիսկ, նրա որդին, ադրբեջանական oxu.az կայքի համաձայն, ասել է, որ իր հայրը չի գրել այդ երաժշտությունը»,-նշեց երգահանը՝ հավելելով.

«Ամենակարեւորը՝ Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը, նույնպես, նշել է, որ Ամիրովի ծրագրում այդպիսի ստեղծագործություն չկա»:

Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության վերաբերյալ վիճաբանությունն ադրբեջանական կողմից սկսվել է 2007 թ-ից.

«Ես 1997-ին գրել եմ այն, 1998-ին պահպանել եմ իրավունքները Ամերիկայի Կոնգրեսի գրադարանում, 1999 թ-ին այն զետեղվել է իմ «Անի» ձայնասկավառակում: Նույն թվականին «Արցախը» կատարել եմ Լոս Անջելեսում տեղի ունեցած իմ համերգի ժամանակ: 2002 թ-ին, նույնիսկ, Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած օլիմպիական խաղերում այդ երաժշտությունը հնչել է ռուս մարզիկի կատարման ժամանակ, որի ընթացքում հայտարարվել է հեղինակը՝ Արա Գեւորգյան, իսկ 2006-ին վրացուհի մարզուհին է իմ ստեղծագործության ներքո ելույթ ունեցել Թուրինի օլիմպիական խաղերի ժամանակ, եւ կրկին որպես հեղինակ  հայտարարել են իմ անունը: Ոչ մի ադրբեջանցի մինչ այդ չի օգտագործել այդ երաժշտությունը»:

Երգահանի խոսքով՝ երաժշտության վերաբերյալ թյուրիմացությունն առաջացել է  Ռուսաստանի Առաջին ալիքի «Ледниковый период» հաղորդման շրջանակում, երբ «Արցախ» ստեղծագործությունը սխալմամբ համադրվել է ադրբեջանցի դուդուկահարի ստեղծագործության հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր