211652_close_icon
views-count3099 դիտում article-date 16:45 17-02-2021

Եղեգնաձորի ոստիկանները Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի  Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են  ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։ Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության կարիքների համար։  Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր