Մեծ հույս ունեմ, որ հաջողվելու է ձերբազատվել ազգադավ իշխանություններից. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ընդունում եմ ընկերոջս՝ Սուրեն Սարգսյանի հանրային հրավերը: Փետրվարի 20-ին, ժամը՝ 15։00-ին լինենք Ազատության հրապարկում»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, միաժամանակ տեսաուղերձով դիմել հետևորդներին։
«Մեծ հույս և վստահություն ունեմ, որ հանրահավաքային գործունեության արդյունքում, ՀՀ քաղաքացիների բավարար վճռականության արդյունքում մեզ, ի վերջո, հաջողվելու է ձերբազատվել ՀՀ պետական շահին հակառակ գործող ազգադավ իշխանություններից»,- տեսանյութում ասում է իրավապաշտպանը։
Մելիքյանը հույսով է, որ ՀՀ քաղաքացիների ապագան կվերառնա բնականոն հունին, ուստի կոչ է արեց միանալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։«Կոչ եմ անում բոլորին մասնակցել փետրվարի 20-ին նշանակված հանրահավաքին։ Յուրաքանչյուրս մեր պատճառներն ունենք հանրահավաքին մասնակցելու։ Կարծում եմ՝ այդ պատճառների թվում կան այնպիսինները, որոնք միավորում են բոլորիս։ Ես անձամբ սկզբունքային եմ համարում, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը։ Մեր արժանապատվությունը զրոյացված և նսեմացված է այս ապիկար կամ դավաճանական վարքագիծ դրսևորող մարդկանց պատճառով»,- ասում է նա։
Իրավապաշտպանը հանրային հրավեր իր կողմից ուղարկել է նաև իր ընկերներին՝ անելով միանալ նախաձեռնությանը։