211652_close_icon
views-count1768 դիտում article-date 15:17 16-02-2021

«Հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանը նեղսրտել է Սերժ Սարգսյանի հարցազրույցից. Արտակ Զաքարյան

Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Մասնավորապես՝ ապագայում, եթե ալիեւները որոշեն Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, վնասի փոխհատուցման համար՝ Էդմոնին որպես փաստաբան պետք է ներգրավել։ Թող գնա եւ ապացուցի հակառակը, որ հայերը ոչ թե վնասել են Արաքսի հովիտի ազատագրված շրջանները, այլ ընդհակառակը՝ մեծ գումարներ են ներդրել Կովսականում(Կուբաթլի) Ջրականում (Ջաբրաիլ), Սանասարում (Կուբաթլի)։ Բացի այդ, նույնիսկ սկսել էին արտադրական ու արդյունաբերական մեծ բազա ստեղծել՝ Արաքսավան բնակատեղիով։

Այլապես, միայն խոսելու առիթ փնտրելով ու կրավորական կեցվածքով քաղաքական գործունեության իմիտացիա՝ ով ասես կարող է անել»,-գրել է Արտակ Զաքարյանը:

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում էր արել, որտեղ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին մի շրք հարցադրումներ էր արել, մասնավորապես, նշել էր, թե եթե բանակցում էին 5+2 շրջանները հանձնելու շուրջ, ինչու էին այդ տարածքներում միլիոնավոր դոլարներ ծախսվում:

Եթե բանակցում էին 5+2 շրջանները հանձնելու շուրջ, ինչու էին այդ տարածքներում միլիոնավոր դոլարներ ծախսվում. Մարուքյան
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի...

Опубликовано Artak Zakaryan Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր