211652_close_icon
views-count115830 դիտում article-date 09:27 16-02-2021

Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել  է նույն բաժնի ավագ հետաքննիչ Հովհաննես Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Հ․Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր