65752 դիտում
23:24 25-08-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ը հայտնվել է Մասիս քաղաքի խորհրդանիշներից համարվող «Մասիս» տուֆե պատվանդանի տարածքում՝ մասամբ վնասելով այն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս քաղաքի սկզբնամասում, դեռև անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Մասիս քաղաքի խորհրդանիշ «Մասիս» տառերով տուֆե քանդակին՝ մասամբ վնասելով այն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասիսի համայանքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Սահակյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատվանդանը համարվում է պատմամշակութային արժեք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+