211652_close_icon
views-count1019 դիտում article-date 17:45 15-02-2021

«Ձայն հայրենեացը» կիսում է Կարեն Գևորգյանի մտահոգությունը և սատարումն է նրան


«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում  Հանրային  հեռուստաընկերության  հակահայկական  մշակութային քաղաքականության առնչությամբ:
«Ձայն հայրենեացը» կիսում է այդ մտահոգությունը և սատարում նրան:

Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս  անդրադարձել  եմ Հանրային  հեռուստաընկերության  հակահայկական  մշակութային  քաղաքականությանը: 
Ազգային մշակութային  մի շարք  ծրագրեր եմ  առաջարկել  հեռուստաընկերության  թե’ նախկին,  թե’ ներկա  պատասխանատուներին:

 Նրբանկատորեն  հուշում եմ,  որ երկու  տարի առաջ  մեծ պատիվ  եմ արել իմ  թանկագին  ժամանակը  ծախսելով`  հանդիպելու Հայաստանի  հանրային  հեռուստառադիոընկերության  խորհրդի  նախագահ  Արա Շիրինյանի  հետ,  ներկայացնելով  ազգային  պարերի  հանրահռչակման  իմ երկու  հեռուստանախագծերը:

Վաղուց եմ զգացել,  որ  Հանրային  հեռուստաընկերությունում  կան  օտարահպատակ  ուժեր,  որոնք  տարիներ  շարունակ ընդգծված  փակում են  ազգային  մշակույթի  դռները  հայ  հեռուստադիտողի  առաջ: 

Բերեմ  ընդամենը  երկու  օրինակ.  2018թ.  Օպերայի   և բալետի  ազգային   ակադեմիական  թատրոնում   Հայաստանի   վաստակավոր   կոլեկտիվ <<Բերդ>>   պարային  անսամբլի  հիմնադրման   55-ամյակի  հոբելյանական  համերգ-երեկոն   մերժեցին   տեսանկարահանել   և  ցուցադրել՝   պատճառաբանելով,   թե  հանրային   հեռուստաընկերությունը   բավարար  տեսախցիկներ չունի   նկարահանումը   կազմակերպելու   համար   (մեկնաբանությունները  թողնում   եմ ձեզ): 

Նրանք բավարար   միջոցներ  չունեցան նաև   նկարահանելու   և ցուցադրելու   հայ պարարվեստի  պատմության  մեջ  առաջին   անգամ    Օպերայի   և   բալետի ազգային  ակադեմիական  թատրոնում   կազմակերպված    <<Նաիրյան>>  առաջին   համահայկական  պարարվեստի   մրցանակաբաշխությունը,   որին  իրենց   մասնակցությունը   բերեցին մեծ  համբավ  ունեցող  ինչպես Հայաստանի  և   Արցախի բոլոր  պետական  պարային  անսամբլները,  այնպես  էլ  հայ  պարարվեստում  իրենց  ուրույն  տեղն  ունեցող  վաստակաշատ  պարային  կոլեկտիվներ:

 Առաջին  անգամ  մեկ բեմի  վրա էին  հայ պարի  ընտրյալ կոլեկտիվները՝  տարազների  շենշող  բազմազանությամբ  և  պարային  մեծակտավ  բեմադրություններով: 

Այսպիսով  կարող ենք  արձանագրել,  որ Հանրային  հեռուստաընկերությունն  իրականացնում է հայոց  արժեքների  նկատմամբ,  ինչպես նաև  հայ ազգային  մշակույթով  զբաղվողների  իրավունքների  ոտնահարման բացահայտ  հակահայկական  մշակութային  քաղաքականություն: 

Մենք`  ազգային  մշակութային  արժեքներ  քարոզողներս,  այսօր  Հայաստանում,  կարելի է ասել,  համարվում ենք  ազգային  փոքրամասնություն: 

Հանրայինը  շարունակում  է  թրքաարաբապարսկական  երգ-երաժշտությունը  թարգմանել  հայերեն   ու   տարածել:   

Բավակա՛ն է  հարստացնեք օտարի  գրպանը և սննկացնեք  մեր  ազգայինը:   Հիշում եմ՝  մի քանի  տարի   առաջ  Հանրային   հեռուստաընկերության   կողմից  իրականացված   <<Ոսկե կլառնետ>>  խայտառակ  նախագիծը,   որը,  ըստ   իս,  մասնավորապես   արված  էր   ազգային  քողի տակ  տարածելու ցածրարժեք   երաժշտություն: 

Այդ նախագիծը  իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ:

Եվ վերջում.  այնպիսի  տպավորություն է,  որ  Հանրային  հեռուստաընկերության  տնօրենները  նոր  պաշտոնը  ստանձնելուց  առաջ  երդվում են՝  Հանրային  հեռուստաընկերության  եթերից իսպառ  հեռացնել  ազգայինը:

Հայաստանում  հանրային  հեռուստաընկերությունն  իրականացնում է  ազգային  մշակութային  ցեղասպանություն»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր