211652_close_icon
views-count5481 դիտում article-date 20:48 14-02-2021

Սենոր Հասրաթյան. Հերոսանալ, նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով:

Տկար ու անհույս է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով... Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են եզակիները, քանզի հերոսանալ, լոկ չի նշանակում սխրագործել...

Հերոսանալ, նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակներ բերելուց, նաև սերունդներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ապրել ու հարկ եղած դեպքում հանուն մարտընկերոջ մարտիրոսվել...

Հ.գ.- Այսօր Արցախի հերոս, <<Ոսկե արծիվ>> շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) հիշատակի օրն է... Նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում... Այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք 2020թ. նոյեմբերի 25-ին...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր