211652_close_icon
views-count4412 դիտում article-date 23:48 14-02-2021

Ռաֆոն 22 անօդաչու է խոցել պատերազմում

Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակաօդայինը. 

Ռաֆոն զոհվեց պատերազմի վերջին օրը, դադարից ժամեր առաջ: Ռաֆո զոհվեց բացառիկ սխրանքը հետևում թողած: Ռաֆիկ Օրդոյանն իր երկինքը մաքրեց: «Օդը» զտեց: 

Ավագ լեյտենանտին զորքերում որպես պրոֆեսիոնալ հակաօդային ճանաչում էին դեռ մեկուկես տարի առաջ, երբ հակառակորդի անօդաչուն խոցեց: Orbiter 2-ի խոցումը կարևոր ձեռքբերում էր բոլորիս համար: 
Անվրեպ գործողությունը Ռաֆոն կրկնեց մեկ տարի չանցած, անցած ապրիլին: Ոչնչացրել էր իր համար արդեն հերթական Orbiter-ը: Ու դեռ այն ժամանակ էր պարգևատրվել: 

22: Այդքան անօդաչու է խոցել պատերազմում: Եվ տպավորություն է արձանագրեցինք ու վերջ: Հիմա պատկերացրեք, 22 խոցումն իր հաշվարկով: Ռեկորդ է: 

Ռաֆոն զոհվեց ու մենք կորցրինք մեր բանակի ամենալավերից մեկին, մենք կորցրինք ամենալավ հրամանատարներից մեկին, մեր ուժեղ տղերքից մեկին: Էլի մեկին: 

Պատիվ ունեմ, ավագ լեյտենանտ Օրդոյան: 
Փառք եվ պատիվ քեզ, Ռաֆո ջան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր