211652_close_icon
views-count5316 դիտում article-date 18:35 13-02-2021

Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, News.am

Երեւանում այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ի գրանցված երկրաշարժի հետեւանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են։ Այս մասին համացանցում տարածվել է տեսանյութ, հայտնում է News.am-ը:

Մեկ այլ տեսանյութի համաձայն՝ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են երկրաշարժը Երեւանում։

Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռեւս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր