211652_close_icon
views-count1695 դիտում article-date 13:12 13-02-2021

Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների. ռուսները դեմ չեն. Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների։

Արցախի կենտրոնական իշխանությունն ու Մարտունու վարչակազմի ղեկավարությունը ինձ միանշանակ վստահեցրին, որ Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի ու կկանգնի որպես հայոց պայքարի ոգու խորհրդանիշ։

Ռուսները դեմ չեն։

-Այն, որ թշնամին պահանջել է ապամոնտաժել մեր ազգային խորհրդանիշներից մեկի արձանը՝ փորձելով ստուգել մեր կամքը, փաստ է։

-Փաստ է նաև, որ Արցախի իշխանությունը ծանր զրույցներ է ունեցել այդ թեմայով։

-Փաստ է նաև, որ ռուսական կողմը հասկացրել է՝ ինքը դեմ չէ Նժդեհին, բայց չի պատրաստվում մեր փոխարեն պայքարել մեր արժեքների համար։

-Փաստ է նաև, որ ՀՀ ապիկար իշխանությունը այդ ընթացքում դարձավ խուլ ու համր։

-Փաստ է նաև, որ 2 օրվա ընթացքում հայ ազգը հստակ արտահայտեց իր կամքը՝ անկախ քաղաքական հայացքներից։

Պաշտում եմ իմ ազգը, հայրենիքն ու պետականությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների։ Արցախի...

Опубликовано Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան Пятница, 12 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր