211652_close_icon
views-count2198 դիտում article-date 12:58 13-02-2021

Մարտունի քաղաքում և Արագած գյուղում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. օգնել են փրկարարները

Փետրվարի 11-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Արմավիրի մարզի Արագած գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 2 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նմանատիպ նյութեր