211652_close_icon
views-count2802 դիտում article-date 12:32 12-02-2021

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից ներկրված ավելի քան 17 տոննա լոլիկի խմբաքանակում վնասատուներ է հայտնաբերել

ՌԴ Անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր»)՝ Մոսկվայի և Տուլսկի մարզերի գծով վարչությունը համավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից Մերձմոսկվա ժամանած լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է Քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը: Տեղեկացնում է Tert.am-ը։

«Բուսասանիտարական վերահսկման անցակետում ստուգման ժամանակ Ադրբեջանից ներկրված 17.1 տոննա կշռող լոլիկի խմբաքանակի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, որը կարանտինային է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Խոսքը հարավամերիկյան ցեցի մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարանտինային օրգանիզմի կենսունակ վիճակում առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը ծանուցել է բեռի տիրոջը կարանտինային արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Սեփականատերը որոշում է կայացրել ախտահանում իրականացնել:

Գերատեսչությունից հայտնել են, որ թարմ լոլիկների վարակված խմբաքանական ախտահանվել է:

Նմանատիպ նյութեր