1865 դիտում
09:25 12-02-2021
ԱՄՆ-ն արձագանքել է S-400-ների վերաբերյալ Թուրքիայի ՊՆ-ի առաջարկին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ S-400-ների գործարքը անընդունելի է իրենց համար։
Մի քանի օր առաջ Աքարը նշել էր, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Այդ պարագայում Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների հարցում չի փոխվել՝ իրենք շարունակում են այդ գործարքը անընդունելի համարել։ Նա հավելել է, որ այդ մասին ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ։
«Համատեղ առաջնահերությունների հարցում փնտրում ենք համագործակցության եզրեր, իսկ տարաձայնությունների հարցում երկխոսում ենք, ինչպես դա հատուկ է դաշնակիցներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր
12593 դիտում
10:07 03-09-2019
Փոխնախարար Արա Խզմալյանն արձագանքել է «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության կոչ-առաջարկին
3627 դիտում
21:50 02-06-2021
Պետդեպը արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին
Այս բաժնից
727 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
628 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
532 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին