211652_close_icon
views-count12548 դիտում article-date 10:07 03-09-2019

Փոխնախարար Արա Խզմալյանն արձագանքել է «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության կոչ-առաջարկին

Արվեստագիտության թեկնածու, թատերագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը արձագանքել է և պատասխանել հանրահայտ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության կոչ-առաջարկին, որը վերաբերվում էր «Հայֆիլմին» և հայկական կինոյի զարգացման նոր մշակված քաղաքականության ստեղծմանը։ Նույնիսկ քննադատելու կամ պահանջելու փոխարեն, ինչը մեր օրերում ամենատարածված երևույթներից է, փոխնախարար Արա Խզմալյանին «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն իր մեծ աջակցությունն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով և հնարավորություններով։ Արձագանքելով «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության առաջարկներին՝ Ա. Խզմալյանը իր շնորհակալությունն է հայտնել կազմակերպությանը և նշել, որ անպայման լսելու է կազմակերպության բոլոր առաջարկությունները և վստահ է, որ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը պատկերացնում է խնդրի լրջությունն ու բարդությունը։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն այսօր էլ հայտնում է, որ տիրապետում է իրավիճակին և պատրաստ է հայ կինոյին և «Հայֆիլմին» նոր շունչ ու իմաստ հաղորդել։ Հենց այս տարի մի քան քայլ պետության կողմից ու մնացածը կարող ենք վստահել ու նոր արդյունքներ սպասել «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից ու նոր հայկական հեղափոխական կինոսերնդից։

Նմանատիպ նյութեր