211652_close_icon
views-count1255 դիտում article-date 19:38 11-02-2021

Մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՊԵԿ

 
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները, որոնց նպատակն է քննարկել տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները։

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերի ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը,հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած(դրսևորված) երևույթները, օրենսդրականհիմնական փոփոխությունները։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ ԱրթուրՀարությունյանընշելէ, որՊԵԿ-ի կողմից իրականացվել են վերլուծություններ, այնուհետև նաև խորը ուսումնասիրություններ ռիսկերի գնահատման համար։ Ըստ Հարությունյանի՝ այս հանդիպումների նպատակն է քննարկել դրանք, ինչպես նաև լիարժեք պատասխաններու պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին։

ՊԵԿ հետաքննությանև օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի խոսքով՝ նախորդ տարի ՊԵԿ-ում տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել  է հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը։ Արդյունքում՝ ՊԵԿ-ը կարողանում է օպերատիվ գործողություններ  կատարել հստակ տեղեկատվության հիման վրա և իրականացնել  անհրաժեշտ վերահսկող միջոցառումներ։Չարխիֆալակյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից նախաձեռնվող նման քննարկումները նպատակ ունեն  ավելի ամրապնդել պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները և ապահովել թափանցիկ, հաշվետվողականհարկային ու մաքսային քաղաքականություն։

Նման հանդիպումների առանցքում ՊԵԿ նախագահի հանձնարարականն է, որովխնդիր է դրվել հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, թե՛ հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, թե՛ առաջիկա նախագծերին։
 
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր