211652_close_icon
views-count1088 դիտում article-date 16:42 11-02-2021

Գյուղատնտեսական ապահովագրությունն այս տարվանից կգործի բոլոր մարզերում 11 մշակաբույսերի համար

2020-ին մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագրը, այն գործում էր ընդամենը 2 մարզում և միայն խաղաղի ու ծիրանի դեպքում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարվա փորձը բավականին հաջող ներդրվել է: Այս տարվանից գյուղատնտեսական ապահովագրությունը գործում է բոլոր մարզերում և 11  մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր:

Սա նշանակում է, որ մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտի, ցրտահարության, հրդեհի ռիսկերից, որոնք ավանդաբար ՀՀ-ում գոյություն են ունեցել»,- ասաց վարչապետը:

Նա նաև նկատեց, որ գյուղատնտեսական ապահովագրության գումարի զգալի մասը վճարում է կառավարությունը:

Նմանատիպ նյութեր