Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած օպերացիայի ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում օպերացիայի առաջին օրը 2 թուրք զինվորական է սպանվել և ևս 4-ը վիրավորվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոսպիտալացված զինվորականներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը մահացել է:
Սպանված թուրք զինծառայողներն էին՝ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, հիշյալ օպերացիայի ընթացքում Թուրքիայի զինուժն ավելի շատ սպանվածներ և վիրավորներ ունի, քան հրապարակում է: Ըստ քրդական կայքի տվյալների՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 9-ն է:
Նշենք, որ ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։