211652_close_icon
views-count1224 դիտում article-date 13:22 10-02-2021

Տղամարդու մոտ հայտնաբերվեց թմրանյութ, տնից` զինամթերք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ: Նրա մոտից հայտնաբերվեց «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրանմիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով:

Նշանակվեցին տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվեց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նաև խուզարկություն կատարվեց ձերբակալվածի բնակության վայրում: Հայտնաբերվեցին օդամղիչ ատրճանակի գազաբալոններ ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր