211652_close_icon
views-count6677 դիտում article-date 17:58 09-02-2021

Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 9-ին,  Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագրին և նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ճանապարհը պետք է ապաշրջափակվի և գործի:

«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, և մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ավտոճանապարհների վերագործարկմանը՝ ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել՝ նկատի առնելով այդ ճանապարհի գոյությունը: «Հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ, եթե ավտոճանապարհը չի գործում, հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտներ, ըստ էության, փակվելու են, քանի որ այդ հատվածը դառնալու է երկրի վերջը»,-ասաց նա:

Պատգամավորը հայտնեց նաև, որ իրեն դիմել են բազմաթիվ վարդենիսցիներ, մարտունեցիներ, ճամբարակցիներ, որոնք աշխատել են Արցախում և 70-80 կիլոմետրի տարածքը հատելու փոխարեն հիմա ստիպված 400-500 կմ են անցնում, որպեսզի հասնեն Արցախ աշխատանքի: Նա նշեց, որ հետևողական է լինելու նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 9-րդ կետը գործի, Արցախը ևս պետք է ապաշրջափակվի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր