211652_close_icon
views-count1308 դիտում article-date 12:41 09-02-2021

Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.2 հազար պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Բնակավայրերը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից վնասազերծելու աշխատանքներին ռուս խաղաղապահները կիրառում են Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 41 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 351 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր