211652_close_icon
views-count2640 դիտում article-date 09:59 09-02-2021

«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը». Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան, գրում է Tert.am-ը՝ հղում անելով Грузия Онлайн պորտալին:

Ջանջգավայի խոսքերով` արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Անկարայում:

Դեսպանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում 2 երկրների հարաբերությունները շատ ինտենսիվ են եղել:

«Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»-ասել է Ջանջգավան:

   

Նմանատիպ նյութեր