Հռոմի պապն այս տարի առաջին անգամ ելույթ է ունեցել Վատիկանի պալատի պատուհանից
Tert.am-ը գրում է. Դեկտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կրկին դիմել է Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից և Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների հետ միասին ընթերցել է «Տիրոջ հրեշտակ» աղոթքը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ վերջին անգամ սրբազան քահանայապետն ավանդական ելույթով պալատի պատուհանից հանդես էր եկել դեկտեմբերի 20-ին՝ Սուրբծննդյան տոնակատարությանն ընդառաջ:
Հետագայում նա եկեղեցու հետևորդներին դիմում էր պալատի պապական գրադարանից առցանց հեռարձակման միջոցով: Այդ քայլը պայմանավորված էր ինչպես կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքներով, այնպես էլ պապի ինքնազգացողության վատթարացմամբ:
Այսօրվա ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է փետրվարի 11-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշելու է Հիվանդների միջազգային օրը: Այս առումով վերջինս ընդգծել է, որ հիվանդներին հոգ տանելը եկեղեցու առաքելության կարևոր մասն է: