211652_close_icon
views-count1948 դիտում article-date 13:20 02-02-2016

Հռոմի պապն առաջին անգամ կխաղա ֆիլմում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ կխաղա «Արևի մյուս կողմում» (Beyond the Sun) ընտանեկան արկածային ֆիլմում, որտեղ նա կմարմնավորի ինքն իրեն, հայտնում է Variety-ն: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն 2016 թվականի առաջին կեսին՝ Իտալիայում: Թերթը նշում է, որ Պապը ինքն է խնդրել ֆիլմ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում ընկած է Նոր Կտակարանը: Ֆիլմի գլխավոր հերոսները կլինեն երեխաները, ովքեր, ինչպես նշել է սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսը, կխորհրդանշեն առաքալյաներին: «Մեզ համար սա ոչ միայն ֆիլմ է, սա կարևորագույն հանրային ու հոգևոր ուղերձ է»,-ընդգծել է նախագծի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն: Ֆիլմի վարձույթից ստացվելիք շահույթը կուղղվի բարեգործական ծրագրերին:

Նմանատիպ նյութեր