211652_close_icon
views-count1916 դիտում article-date 11:18 07-02-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 151, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 151 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 088-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3117 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3896-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 143 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 720, փաստացի բուժվողներինը՝ 4472 (մեկ օրում նվազել է 5-ով): Մեկ օրում արվել է 4576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 664 325 թեստ:

Նմանատիպ նյութեր