211652_close_icon
views-count5095 դիտում article-date 23:34 04-02-2021

Մի շեղվեք բուն անելիքից՝ երկիրը զավթածներից ազատելու գործից. Մարգարիտ Եսայան

Լրատվականները գրում եւ քննարկում են բեղլոյանին ,դեսպան ուղարկելու, մակուցին՝ դեսպան ուղարկելու, էլի ինչ-որ քպականների դես ու դեն ուղարկելու մասին․․Ի՞նչ մի քննարկելու հարցեր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մի շեղվեք բուն անելիքից՝ երկիրը զավթածներից ազատելու գործից։ Իսկ դրանք հենց տվյալ երկրների <ներկայացուցիչներն > էին մեր երկրում, որ ներսից, դավադրաբար, օգտագործելով մեր ժողովրդի միամտությունը, զավթեցին իշխանությունը ներսից․․Դրանք բոլորը գաղտնի գործակալներ էին, փաստորեն, տարիներ շարունակ եւ իրենց այս կամ այն աշխատանքում երկիրը քանդող մկների պես տարբեր տեղեկություններ են հաղորդել իրենց երկրներին, ներսից ապականել են մեր ազգային անվտանգային հարցերը, ներսից վերբյովկաներ են արել․ եւ , վերցնելով իշխանությունը 2018-ին, թեւերը քշտած անցել են իրենց բուն հանձնարարականի կատարմանը, այն է՝ Արցախի հարցը այսպես դավադրաբար տապալելով եւ ազատագրված Արցախը կրկին թուրքի ոտքի տակ դնելով։ Հիմա,դրանց միամիտ հարց մի տվեք դրանց՝ո՞րնէ ձեր հայրենիքը, չունեն, մեկինը Մեծ Բրիտանիան է, մյուսինը՝ ԱՄՆը , էն երրորդինը՝ Թուրքիան եւ այսպես շարունակ․․․Այսօր, դրանք որպես խրախուսում, պարգեւատրում, վերադառնում են իրենց բուն երկրները, արդեն , իբր դեսպաններ․․Իսկ սա նշանակելու է, որ մեր երկրում, մեր տարածաշրջանում դրանք, այդ անհայրենքի բ-երը դեռ անելիք ունեն․․Էս մասով, կարծում եմ, հասկանալի շարադրեցի․․Հիմա իմ հարցը, որ հնչեցնում եմ արդեն շուրջ երեք տարի, վերջին պատերազմից հետո, ավելի ջղային եւ ուժեղ՝ իսկ մե՞նք, իսկ դո՞ւք, իսկ բոլոր ՀՀ քաղաքացիները, որ գործակալ ու դավաճան չեն, որ տեր են երկրի, պետականության, հայրենիքի․․․Ի՞նչ ենք անում՝ փաստերն ենք արձանագրո՞ւմ․․ Տո, լավ է․․․Մենք արձանագրող-մեքենագրողնե՞ր ենք, թե ունենք արժանապատվություն․․․»,- գրել է նա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Լրատվականները գրում եւ քննարկում են բեղլոյանին ,դեսպան ուղարկելու, մակուցին՝ դեսպան ուղարկելու, էլի ինչ-որ քպականների...

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 4 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր