211652_close_icon
views-count14514 դիտում article-date 21:16 04-02-2021

Արարատի մարզում 38–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 53–ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Մասիսի բնակիչ, 53-ամյա Վանիկ Ք.-ին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր