Ժոզե Մոուրինյո. «Չելսին» պարոն Աբրամովիչի ակումբն է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Չելսիում» մարզչական փոփոխություններին:
Հիշեցնենք, որ հունվարին Ֆրենկ Լեմպարդը պաշտոնանկ արվեց և նրան փոխարինեց Տոմաս Տուխելը:
«Իհարկե, մարզչին ժամանակ է պետք և կայունություն: Կայունության զգացողությունը շատ կարևոր է:
Կայունությունը այլ մտածելակերպէ հաղորդում, դու մտածում ես ոչ միայն այսօրվա, այլ նաև՝ ապագայի մասին:
Ունենք այն, ինչ՝ ունենք: Դա պարոն Աբրամովիչի ակումբն է, պետք է հասկանալ, որ նա է որոշումներ կայացնում: Ես այնտեղ եղել եմ երկու անգամ և երկու տարբեր ժամանակաշրջանում դարձել Անգլիայի չեմպիոն:
Շատ ուրախ եմ, որ ես նման հնարավորություն եմ ունեցել», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի «Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: