Ժոզե Մոուրինյո. Մենք երբեք Աբրամովիչի հետ մտերիմ չենք եղել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Չելսիի» հետ խաղի նախօրեին պատմել է լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հարաբերությունների մասին:
«Ոչ, մենք ընկերներ չենք եղել: Ռոմանը ակումբի սեփականատերն էր, ես հարգանքով էի վերաբերվում նրան, մեր հարաբերությունները հենց այդպիսին էին: Ես մարզիչ էի, իսկ նա թիմի տերը:
Մենք երբեք մտերիմ ընկերներ չենք եղել: Ես նրա տանը զուտ աշխատանքային հարցերով եմ եղել: Մենք երբեք անձնական հարցեր չենք քննարկել», ասել է Մոուրինյոն: