211652_close_icon
views-count1900 դիտում article-date 16:34 04-02-2021

Հաշմանդամության խմբերի փոխարեն կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ, սա արվում է պատերազում վիրավորված անձանց համար. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», և կից օրենքների փաթեթը հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ Նախագծով նախատեսվում է հաշմանդամության երեք գործող խմբերի փոխարեն սահամանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը: Նրա խոսքով՝ գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների հիման վրա: «Այս նոր մոտեցումը մենք իրականացնում ենք վերջերս ընդունված Արցախյան վերջին պատերազմին ծանր վիրավորում և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց մասով, երեկվանից արդեն մեր աշխատանքային խմբերն այցելում են այդ անձանց բնակության վայրեր և հենց այս միջազգային չափանիշների հիման վրա ընդունված մոտեցումով իրականացվում են անձի բազմաֆունկցիոնալ կարիքների գնահատում, մասնավորապես, բնակության, միջավայրի, աշխատանքի և հնարավոր այլ նախասիրությունների մասով»,- նշեց Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում այդ անձանց մասով կիրականացվեն կարիքների ամբողջական գնահատում և միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորումը հիմնված կլինի այդ ամբողջական կարիքների գնահատման հիման վրա: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ ուշադրության է արժանի այն հայեցակարգային նորամուծությունը, որը պետք է արվի այս օրենսդրական փաթեթով: «Իսկ հայեցակարգային փոփոխությունը հետևյալն է՝ այսպիսի ռեֆորմով մենք խնդիր պետք է լուծենք: Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները, հանրության կյանքին մասնակցեն բոլորի հետ հավասար պայմաններով, մյուս կողմից՝ օգնենք, որ հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը, նրանք ներգրավվեն երկրի զարգացման գործում»,- ասաց նա: Ապա Փաշինյանը բերեց Սթիվեն Հոկինգի օրինակը: «Գուցե շատ ծեծված օրինակ կբերեմ, ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը՝ Ստիվեն Հոկինգը իր կյանքի մեծ մասն անցկացրել է սայլակին գամված, բայց դա չի խանգարել նրան լինել 20-րդ և 21-րդ դարի լավագույն գիտնականներից մեկը, և սա մի բանի շնորհիվ, որ նա ժամանակին ստացել է պատշաճ կրթություն և ժամանակին պատշաճ կրթություն ստացած մարդիկ կարողացել են ստեղծել այնպիսի սարքավորումներ, որ քայլելու, շարժվելու, ընդհուպ խոսելու ունակությունից զրկված մարդն ապրել է լիարժեք կյանքով և ժամանակի առաջնորդներից մեկն է եղել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր