2382 դիտում
10:50 04-02-2021
Իշխանությունը բացահայտել է Հայկ Մարությանի ծրագրերը. իմքայլականների հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի և իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երևանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով:
Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ օրը հանձնաժողովի նիստում ավագանու անդամները մերժել են այդ նախագծերը և բացասական եզրակացություն տվել։ Իսկ ի՞նչ էր ենթադրում այդ փոփոխությունը. մեր տեղեկություններով՝ բացասական եզրակացություն ստացավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից բերված նախագիծը, որով պետք է կառուցվածքային փոփոխություններ լինեին և նոր հաստիքներ ավելանային։
Նաև բացասական եզրակացություն ստացավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով վարչական շրջանում երկու բաժին պետք է միացվեր իրար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը վարչական շրջանների ղեկավարների միջոցով և նոր համախոհներ է փնտրում, սակայն, կարծես թե, նրա այս մտադրությունները բացահայտել է իշխանությունը և սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել հենց իր աշխատավայրում՝ քաղաքապետարանում։
Նրա և ավագանու իմքայլական անդամների հարաբերությունները ևս լարվել են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6373 դիտում
09:41 16-01-2021
Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. նա կրկին արձակուրդում է. «Ժողովուրդ»
3121 դիտում
08:32 19-12-2015
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»