6415 դիտում
09:41 16-01-2021
Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. նա կրկին արձակուրդում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքները կարծես թե չափ ու սահման չունեն։ Նախ՝ նշենք, որ քաղաքապետն իր ողջ պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատում է դադարներով, կարելի է ասել՝ որպես քաղաքապետ նա աշխատել է հաշված օրեր։
Կհիշեք՝ Մարությանը քաղաքապետ նշանակվելուց հետո մշտապես արձակուրդների է մեկնում, քաղաքապետարանի իր աշխատասենյակում նրան շատ քիչ են տեսնում. մերթ կոնտակտավոր է, մերթ վարակակիր, մերթ հոգնած պաշտոնյա։ Բացի այս, անգամ ավագանու որոշ նիստերին ներկա չի գտնվել քաղաքապետը, որոշ դեպքերում ուշացած է ներկայացել։
Հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հունվարի 22-ի ավագանու նիստին ցանկություն չունի մասնակցելու. իշխանությունների հետ լարված են նրա հարաբերությունները։ Մեզ հայտնի դարձավ, որ Մարությանը Պրահայում էր, նոր է վերադարձել Հայաստան, ու դեռ պարզ չէ, թե երբ աշխատանքի կներկայանա։ Նրա ստորագրմանն են սպասում հարյուրավոր փաստաթղթեր, սակայն քաղաքապետը «կարևոր գործերով» արձակուրդում է։
«Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ քաղաքապետը երբ կվերադառնա աշխատանքի, կմասնակցի արդյոք ավագանու սպասվող նիստին։ Սակայն անպատասխանատու պահվածքով աչքի ընկնող քաղաքապետի աշխատակիցներն էլ իր նման են գործում. խոսնակը հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2415 դիտում
10:50 04-02-2021
Իշխանությունը բացահայտել է Հայկ Մարությանի ծրագրերը. իմքայլականների հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»
3620 դիտում
08:59 25-06-2019
Ինչու են կրկին լարվել Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները. «Ժամանակ»
3154 դիտում
08:32 19-12-2015
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»