211652_close_icon
views-count990 դիտում article-date 18:50 03-02-2021

Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ. ՏԿԵՆ

Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա. Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները. կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կույուղագծեր. վերանորոգվում են մանկապարտեզներ. լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում. անցկացվում է մալուխային ինտերնետ կապ: Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։ Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր