Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մահացել է 2 քաղաքացի
Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/03/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%BB%D6%80%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B2/201613]ermenihaber.am[/url]-ը:
Բազմաթիվ տներ, աշխատավայրեր և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել:
Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել են հեղեղի տակ մնացած ավտոմեքենայի մեջ: