211652_close_icon
views-count2103 դիտում article-date 15:44 03-02-2021

Որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը. «Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պարզաբանում Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի...

Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / ministry of Foreign Affairs of Armenia Среда, 3 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր